Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ակտիվացրել են Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված գործողությունները:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կառավարական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Հոմսի Վադի ալ-Սայեհ թաղամասի նկատմամբ, որը միմյանցից անջատել է ապստամբների կողմից քաղաքի կենտրոնում վերահսկվող մի քանի թաղամաս:
Իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե Ասադին հավատարիմ ուժերին հաջողվի գրավել քաղաքի «հին թաղամասերը», դրան կարող են հետևել կրոնական հողի վրա իրականացվող սպանությունները:
Հոմսը Սիրիայի ամենամեծ երրորդ քաղաքն է, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դամասկոսի և հյուսիսային առևտրային Հալեպ քաղաքների միջև: Քաղաքը կարևոր դեր է ունի նախագահ Ասադի իշխանության տապալմանն ուղղված՝ արդեն երկու տարի շարունակվող պայքարում: