Սիրիայի իշխանությունները հայտնել են հունիսի 15-ից կառավարական ստորաբաժանումների կողմից ռմբակոծության ենթարկվող Հոմս քաղաքից քաղաքացիական անձանց էվակուացնելու պատրաստակամության մասին՝ ի պատասխան ՄԱԿ-ի կողմից ներկայացված դիմումի:
Սիրիայի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ կապ է հաստատել երկրում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության դիտորդների և տեղական իշխանությունների հետ՝ փորձելով կազմակերպել էվակուացում Հոմս քաղաքից, որը, ըստ ընդդիմության ակտիվիստների, չի կարող լքել մոտ մեկ հազար ընտանիք:
Կառավարության համաձայն, դիտորդների ջանքերը ձախողվել են՝ «զինյալ ահաբեկիչների խմբավորումների կողմից ցուցադրված դիմակայության պատճառով»: Այն մեղադրել է նաև Սիրիայի ապստամբներին Հոմսում գտնվող քաղաքացիական անձանց որպես «կենդանի վահան» օգտագործելու մեջ:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը դիմել է Սիրիայի կառավարությանը և ապստամբների ուժերին՝ կոչ անելով թույլ տալ կանանց, երեխաներին և վիրավորներին հեռանալ Հոմսից և այլ վայրերից, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, Հոմսում և ապստամբների կողմից վերահսկվող այլ տարածքներում գտնվում են տասնյակ վիրավորներ, որոնց հասանելի չեն դեղորայքն ու բժշկական օգնությունը: