Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովում Իրանի մասնակցությունը սատարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, սակայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդպես էլ համաձայնության չեկան Իրանի մասնակցության հարցի շուրջ:
Բրահիմիի համաձայն, «Իրանը տարածաշրջանում շատ կարևոր դեր ունեցող պետություն է», որը պետք է ներկա լինի բանակցությունների ընթացքում: Իրանի մասնակցությունը բանակցություններում սատարում են նաև Սիրիան ու Ռուսաստանը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այժմ ուղարկում Սիրիայում խաղաղության հաստատման համաժողովին մասնակցելու հրավերներ, սակայն հրավիրված կողմերի թիվն ու կազմը վերջ ի վերջո կախված է «Ժնև-2» համաժողովի անցկացման նախաձեռնողներից՝ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, համաժողովում Իրանի մասնակցությունը «ոչ թե գաղափարախոսության, այլ ողջախոհության խնդիր է»:
Քերիի համաձայն, Իրանը պետք է սատարի Սիրիայում անցումային կառավարության կազմավորումը, ինչը քիչ է հավանական, քանի դեռ Բաշար Ասադը մնում է իր պաշտոնում:
ԱՄՆ-ի արտգործնախարարը մամուլի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ «հրավիրում է Իրանին մասնակցել համաժողովին, եթե այդ երկիրը կիսում է Սիրիայում կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքեր գործադրողների նպատակները»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ Իրանին անհրաժեշտ է «Ժնև-2» համաժողովում մասնակցության հրավեր ուղարկել՝ առանց որևէ նախապայմանների: