Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները հերքում են Ասադի ուղղությամբ իրականացված հարձակումը


Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբին «միանգամայն կեղծ» է անվանել Ասադի ուղղությամբ հարձակման իրականացման մասին լուրերը

Սիրիայի իշխանությունները հերքել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ Դամասկոսի մզկիթների մեկի մոտակայքում իրականացված հարձակման մասին լուրերը:

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբին «միանգամայն կեղծ» է անվանել Ասադի ուղղությամբ հարձակման իրականացման մասին լուրերը:

Ապստամբների «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, թե Ասադին տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ հրետանային կրակ է բացել, որի արդյունքում որոշ արկեր խոցել են ապստամբների թիրախը:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ ապստամբներն ականանետներից կրակ էին բացել Դամասկոսի Մալքի թաղամասի ուղղությամբ, սակայն չի հաստատել Ասադի ավտոշարասյան ուղղությամբ հարձակում իրականացնելու մասին լուրերը:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց դժվար է ենթարկել անկախ հաստատման՝ միջազգային լրատվամիջոցների նկատմամբ այս երկրում կիրառվող սահմանափակումների պատճառով:
XS
SM
MD
LG