Սիրիայի կենտրոնական Համա քաղաքի մոտակայքում գտնվող կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքում պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, որի համաձայն ալ-Հուռա բնակավայրում որոտացած այս պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 50 մարդ:
«ՍԱՆԱ» գործակալության հաղորդակցման մեջ ասված է, որ «ահաբեկիչները պայթեցրել են մոտ 3 տոննա պայթուցիկով բեռնված բեռնատար մի մեքենա, ինչը վնաս է հասցրել բնակավայրի բազմաթիվ շենքերին»:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը՝ նշելով սակայն, որ զոհվածների թիվը կազմում է 37, իսկ վնասվածքներ ստացածների՝ ավելի քան 40 մարդ:
Կազմակերպության համաձայն, զոհվածների թիվը կարող է աճել, քանի որ պայթյունի հետևանքով շատերը լուրջ վնասվածքներ են ստացել:
Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական ճակատ» ապստամբների դաշինքը՝ «Թվիթեր» կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշելով, որ պայթյունի թիրախն էին դարձել «կառավարական զինյալների հավաքի մասնակիցները»: