ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի համաձայն, առանց ապստամբների մասնակցության հնարավոր չի լինի անցկացնել Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջ տալուն ուղղված խաղաղության բանակցությունները, որոնք նախատեսված է անցանել Ժնևում:
Հանդես գալով ուրբաթ օրը Դամասկոսում՝ Բրահիմին ասել է, որ Սիրիայի կառավարությունը երաշխավորել է համաժողովում իր մասնակցությունը, սակայն ընդդիմությունը դեռևս որոշում չի կայացրել, թե որ կազմով են մասնակցելու Ժնևյան բանակցություններին:
Սիրիայի ապստամբները որպես խաղաղության համաժողովում մասնակցելու նախապայման պահանջել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: Իսլամիստական հայացքների հարող որոշ ապստամբներ, որոնք հերքում են Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդությունը, զգուշացրել են, որ խաղաղության բանակցությունների մասնակիցներին դավաճան կհամարեն:
Սիրիայի ազգային դաշինքն իր հերթին դեռևս չի հայտնել բանակցություններում մասնակցության շուրջ իր դիրքորոշման մասին:
ՄԱԿ-ի հանձնակատար Բրահիմին հույս է հայտնել, որ ընդդիմության շրջանում խաղաղության համաժողովին մասնակցելու հետ կապված խնդիրները հնարավոր կլինի լուծել գալիք մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է նաև, որ, ըստ ՄԱԿ-ի դիրքորոշման, նախագահ Ասադի հիմնական դաշնակից Իրանը նույնպես պետք է մասնակցի Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովին: