Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է «ապրել և զոհվել Սիրիայում»՝ այսպիսով հերքելով երկրից անվտանգ հեռանալու գաղափարը, որը կարող էր դառնալ այս երկրում ծավալված քաղաքացիական պատերազմի լուծումներից մեկը:
«Ես մարիոնետ չեմ և Արևմուտքը չի արտադրել ինձ, որպեսզի կարողանա հրամայել ինձ հեռանալ դեպի Արևմուտք կամ որևէ այլ պետություն: Ես ծնվել եմ Սիրիայում, և պետք է ապրեմ և զոհվեն Սիրիայում», - «Ռաշա Թըդեյ» գործակալության տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը:
Անդրադառնալով օտարերկրյա պետությունների կողմից Սիրիայում ռազմական միջամտության հնարավորության, Ասանը համոզվածություն է արտահայտել, որ Սիրիա ինտերվենցիա կատարելու գինը կլինի չափազանց մեծ:
Ռազմական միջամտությունը, ըստ Ասադի, «դոմինոյի էֆեկտ կունենա, ինչը ազդեցություն կգործի ամբողջ աշխարհի վրա՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»:
«Չեմ կարծում, որ Արևելքը քայլեր կատարի այս ուղղությամբ, սակայն եթե դա արվում է, ապա որևէ մեկը չի կարող կանխագուշակել, թե ինչ կկատարվի դրանից հետո», - ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ իր վիլլայում «Ռաշա Թըդեյ» գործակալությանը տված հարցազրույցում: