Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ահաբեկիչ է, որը կոտորում է իր սեփական ժողովրդին», և որ ինքը վերջինիս քաղաքական գործիչ այլևս չի համարում:
Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուխերջիի հետ Անկարայում ունեցած բանակցություններից հետո մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում, ըստ «Հուրիեթ» պարբերականի, Էրդողանն ասել է, որ «Ասադը պետական ահաբեկման միջոցներ օգտագործող ահաբեկիչ է»:
«Հստակ եմ ասում. իր սեփական ժողովրդի 110 հազար զավակ կոտորած անձը ահաբեկիչ է»՝ շեշտել է Էրդողանը՝ միաժամանակ զարմանք արտահայտելով այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին գովասանքի է արժանացրել Սիրիայի կառավարությանը՝ քիմիական զինանոցի ոչնչացման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն անհապաղ իրականացնելու կապակցությամբ:
«Չեմ կարող հասկանալ նրան, ով գովասանքի խոսքեր է հղում ալ-Ասադին: Չեմ կարծում, որ Քերին նման արտահայտությամբ է հանդես եկել: Եթե սակայն նա նման հայտարարություն է արել, ապա ինքն իրեն է հակասել», - նշել է Թուրքիայի վարչապետը:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի օրը, Սիրիայում միջազգային տեսուչների կողմից քիմիական զենքի զինանոցի ոչնչացումից մեկ օր անց, գովասանքի խոսքեր է ուղղել Սիրիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով սահմանված որոշումների հետ համապատասխանության անհապաղ իրականացման կապակցությամբ:
Արտգործնախարար Քերին ասել է, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձև ընդունելուց ընդամենը մեկ շաբաթ անց զենքերի ոչնչացման մեկնարկը չափազանց կարևոր է»:
«Չեմ կարող այսօր երաշխավորել այն, թե ինչ կպատահի մի քանի ամիս անց, սակայն սա դրական սկիզբ է: Եմ մենք պետք է ողջունենք լավ սկիզբը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը: