Սիրիայի հայկական Քեսաբ քաղաքի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները այն բանից հետո, երբ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքի նկատմամբ:
Սիրիայի բանակի հրամանատարներից մեկը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Քեսաբի ամբողջ շրջակայքը, ներառյալ Թուրքիայի հետ սահմանային անցումը, այժմ գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ:
«Քեսաբում ահաբեկչական խմբավորումներն ունեին երկու ընտրություն՝ փախուստի դիմել Թուրքիայի տարածք կամ զոհվել Սիրիայի բանակի հարվածներից», - ասել է իր անունը բացահայտելուց հրաժարված Սիրիայի բանակի հրամանատարներից մեկը՝ կառավարության կողմից Քեսաբ կազմակերպված այցի ընթացքում:
Քեսաբն այս տարվա մարտ ամսին գրավված ապստամբներից շատերը եղել են ծայրահեղական իսլամիստների, այս թվում՝ «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը համարվող Սիրիայի իսլամիստական «Նուսրայի ճակատ» խմբավորումից:
Սիրիայի ապստամբների կողմից Քեսաբի նկատմամբ վերահսկողություն հաստատելու արշավը դարձել էր զայրույթի կիզակետ, քանի որ Սիրիայի պետական լրատվամիջոցները զգուշացնում էին իսլամիստ զինյալների կողմից ազգությամբ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու անխուսափելիության մասին, իսկ ընդդիմության առաջնորդները փորձում էին մեղմել վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունների շուրջ լուրերը:
Քեսաբի ճակատագրի շուրջ ակտիվ գործողություններ են ձեռնարկել հանրահայտ անձնավորությունները, անդ թվում՝ ռեալիթի-շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը, որը միացել էր «#SaveKessab», թարգմանաբար՝ «Փրկե՛ք Քեսաբը» արշավին և հորդորել «Թվիթեր» սոցիալական կայքում իր գործունեությանը հետևողներին տարածել այս արշավի մասին լուրերը:
Սիրիայում ավելի քան երեք տարի առաջ սկսված հակամարտության զոհ է գնացել ավելի քան 160 հազար մարդ: