Մատչելի հղումներ

Սիրիայի բանակը շարունակում է ընդդիմության հետապնդումները


Սիրիայի բանակային ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Ռաթան քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր շարունակ մարտեր էին մղում ընդդեմ բանակից հեռացած եւ ընդդիմությանը միացած խմբերի դեմ։

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղից հաղորդում են, որ զորքերը մուտք են գործել քաղաք ու սկսել դասալիքներին որոնելու խուզարկություններ։

Իսկ այս ընթացքում ընդդիության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում Թուրքիայում՝ փորձելով հիմնել նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության դեմ միասնական մի դաշինք։

Հանդիպումների մասնակիցների խոսքերով, իրենք հույս ունեն դաշինքի կառուցվածքի շուրջ համաձայնություն կայացնել եկող մի քանի օրերի ընթացքում։

XS
SM
MD
LG