Մատչելի հղումներ

Թեյլոր Սվիֆթը՝ «American Music Awards»-ի գլխավոր մրցանակակիր


Ռիհաննան նվաճել է «American Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ շնորհվող «Icon» մրցանակը

«Քանթրի» ոճի աստղ Թեյլոր Սվիֆթը նվաճել է «American Music Awards» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ առաջ անցնելով Ջասթին Թիմբերլեյքի, Ռիհաննայի, Բրունո Մարսի և Մեքլեմորի նման ճանաչված կատարողներից:

Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում նախօրեին անցկացված «American Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում Սվիֆթը, բացի այդ, լավագույնն է ճանաչվել «Քանթրի ոճի լավագույն կին կատարող», «Ամենասիրված փոփ/ռոք կատարող» և «Քանթի ոճի լավագույն ալբոմ» անվանակարգերում:

Ռիհաննան, որը նվաճել է «Տարվա լավագույն ռիթմ-էնդ-բլյուզ/սուլ կին կատարող» մրցանակը, նվաճել է նաև մրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ շնորհվող «Icon» մրցանակը: «American Music Awards» մրցանակաբաշխության այս նոր մրցանակը Ռիհաննային հանձնել է իր մայրը:

Ջանթին Թիմբերլեյքը «American Music Awards»-ի ընթացքում նվաճել է երեք մրցանակ՝ «Լավագույն սուլ/ռիթմ-էնդ-բլյուզ ալբոմ», «Լավագույն ռիթմ-էնդ-բլյուզ/սուլ տղամարդ կատարող» և «Փոփ/ռոք ոճի լավագույն տղամարդ կատարող» անվանակարգերում:

Մրցանակաբաշխության ընթացքում սենսացիա էր Ջենիֆեր Լոպեսի կողմից ներկայացված կատարումը, որը նվիրված էր «սալսա» երաժշտական ոճի «թագուհի» Սելիա Կրուզի հիշատակին:

«American Music Awards»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը վարում էր լատինաամերիկյան կատարող Փիթբուլը:

«American Music Award» մրցանակաբաշխության մասնակիցները ընտրվում են իրենց երաժշտության վաճառքների և հեռարձակման ծավալների հիման վրա: «American Music Awards»-ի հաղթողը որոշվում է կատարողների երկրպագուների կողմից առցանց քվեարկության արդյունքներով:
XS
SM
MD
LG