Մատչելի հղումներ

Պայթուցիկ սարք՝ Շվեդիայի ատոմակայաններից մեկում


Շվեդիան ուժեղացրել է միջուկային օբյեկտների հսկողությունն այն բանից հետո, երբ հարավային Ռինգհալս ատոմակայանում անվտանգության ծառայությունները ստուգման ընթացքում պայթուցիկ սարք են հայտնաբերել բեռնատար մեքենաներից մեկում:

Երկրի իշխանությունների համաձայն, պայթուցիկ սարքը չուներ պարկուճ:

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում հնարավոր սաբոտաժի կապակցությամբ, սակայն կասկածյալներ դեռևս չեն հայտնաբերվել:

Շվեդիայի Ռինգհալի ատոմակայանի միջուկային չորս ռեակտորներն արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 20 տոկոսը:
XS
SM
MD
LG