ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանությունների համաձայն, ռազմական ոլորտի կապալառու ընկերությունում որպես տեղեկատվական ոլորտի մասնագետ աշխատած անձը, որը նախօրեին 13 զոհի պատճառը դարձած սպանդ է իրականացրել ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում, գործել է միակ:
Մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանապետ Քեթի Լանյերի համաձայն, որևէ վկայություն չկա այն մասին, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի 34-ամյա բնակիչ Աարոն Ալեքսիսի կողմից իրականացված զինված հարձակմանը մասնակցել են այլ անձինք:
Աարոն Ալեքսիսը սպանվել է ոստիկանության ուժերի հետ հրաձգության արդյունքում՝ հարձակումը սկսելուց հետո կարճ ժամանակ անց:
Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, Ալեքսիսը մուտք էր գործել ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբ՝ ցույց տալով վավեր վկայական: Ռազմական այս հաստատություն նրան հաջողվել էր անցկացնել մեկ ինքնաձիգ, խոշոր տրամաչափի մեկ հրացան և մեկ ատրճանակ:
Անցնելով ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբի տարածք, որը վերահսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներական և շինարարական, ինչպես նաև նավերի, սուզանավերի և ռազմական համակարգերի գնման և շահագործման աշխատանքները, և որտեղ աշխատում է մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիական անձինք, Ալեքսիսը կրակ է բացել:
Աարոն Ալեքսիսը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և 2007-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում ծառայել էր որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պահուստի սպա: Ալեքսիսը նախկինում ձերբակալվել էր հրազենի կիրառման հետ կապված երկու դեպքում, որոնցից մեկը տեղի էր ունեցել Սիեթլ քաղաքում 2004, իսկ մյուսը՝ Ֆորտ Ուորթում, 2010 թվականին: Նրան բնութագրում էին որպես զայրույթը վերահսկելու հետ խնդիրներ ունեցող անձ:
Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյի համաձայն, նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել ութ մարդ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքապետ Գրեյի համաձայն, հարձակման համար որևէ ակնհայտ դրդապատճառ դեռևս չի հայտնաբերվել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորը վիշտ է արտահայտել ևս մեկ անմիտ զանգվածային սպանության կապակցությամբ՝ «փոքրոգի արարք» անվանելով այն: Զոհերի հիշատակը նշանավորելու նպատակով նախագահ Օբաման հրամանագիր է արձակել երկրում մինչև ուրբաթ օրվա ավարտը դրոշներն իջեցնելու մասին: