Հարավային Աֆրիկայում հայտնաբերված հազվագյուտ դեղին ադամանդը, որը համարվում է իր տեսակի մեջ ամենախոշորը, վաճառվել է ռեկորդային՝ 12,3 միլիոն դոլար կազմվող գումարով:
Ժնևում «Սոթբիս» աճուրդում «Արևի կաթիլ» անվանվող 110-կարատանոց ադամանդը վաճառվել է իր անունը չբացահայտած գնորդին, որն այս գործարքն իրականացրել է հեռախոսով:
Պաշտոնատար անձանց համաձայն, տանձի ձև ունեցող ադամանդն աշխարհում վառ դեղին երանգ ունեցող ամենամեծ ադամանդն է:
Ադամանդի մոտավոր ծավալը մոտ է կանացի բռնունցքին:
«Արևի կաթիլ» ադամանդը «Սոթբիս» աճուրդում վաճառվել է այն գնով, որով աճուրդը նախատեսում էր վաճառել այն: Աճուրդից առաջ կատարված գնահատականների համաձայն, ադամանդի վաճառքի գինը պետք է կազմեր 11միլիոնից մինչև 15 միլիոն դոլար: