Աֆղանստանի պաշտոնյաների համաձայն, ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման պատճառով զոհվել է առնվազն 25 մարդ: Հարձակումը դարձել է վերջին շաբաթներին երկրում քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումներից ամենամահաբերը:
Հարձակումն իրականացվել է երեքշաբթի օրը արևելյան Նանգարհար նահանգի հեռավոր Դուր Բաբա շրջանում անցկացված հուղարկավորության արարողության ժամանակ:
Ըստ պաշտոնական վարկածի, հարձակման հնարավոր թիրախն էր պայթյունի պատճառով վնասվածքներ ստացած 50 մարդկանց թվում հայտնված շրջանի կառավարիչ Համիշա Գուլը:
Հարձակման իրականացման համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, սակայն հայտնի է, որ հասարակական միջոցառումներին մասնակցող պետական պաշտոնյաների վրա հարձակում են հաճախակի գործում թալիբները: