Մատչելի հղումներ

Սուդանն ու Հարավային Սուդանը քննարկում են լարվածությունը մեղմելու ուղիները


Սուդանն ու Հարավային Սուդանը քննարկում են լարվածությունը մեղմելու ուղիները
Սուդանն ու Հարավային Սուդանը քննարկում են լարվածությունը մեղմելու ուղիները

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրն ավարտեց Սուդան կատարած իր այցը, որտեղ, հանդիպելով այդ երկրի իր պաշտոնակից Օմար ալ-Բաշիրին, քննարկել է երկու երկրների միջեւ լարվածություն առաջ բերող հարցերը լուծելու հետ կապված խնդիրները։


Սուդանից հուլիս ամսին անկախանալուց հետո, Սուդանի եւ Հարավային Սուդանի միջեւ ամենագլխավոր հարցը մնում է Աբյեի սահմանային նավթով հարուստ տարածքների պատկանելության խնդիրը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու նախագահներն ասել են, թե այս պահին հիմնվում են հանձնաժողովներ, որոնք պիտի փորձեն լուծել այս տարաձայնությունը, որը սպառնում է քաղաքացիական պատերազմը վերսկսելու վտանգով։

Քիիրն ասել է, թե իր կառավարությունը պատրաստ է քննարկել ամեն մի հարց։ Բաշիրն ասել է, թե որոշվել է հարցերը լուծելու համար ժամանակացույց։ Սակայն ավելի մանրամասնել այս մասին Բաշիրը հրաժարվել է։

Հարավային Սուդանին բաժին են հասել նավթարդյունաբերական հիմնական հատվածները, սակայն արդյունահանված նավթն արտահանելու համար հարավն ունի Սուդանի Կարմիր ծովի նավահանգիսների կարիքը։

XS
SM
MD
LG