Մատչելի հղումներ

Բախումներ նորանկախ Հարավային Սուդանում


Բախումներ նորանկախ Հարավային Սուդանում
Բախումներ նորանկախ Հարավային Սուդանում

Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգում անասունների պատկանելության հարցով սկսված միջցեղային բախումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ է զոհվել։

Նահանգապետը տեղեկացրել է, որ մուրլե ցեղի անդամները հինգշաբթի օրը հարձակում են սկսել լոու-նուեր ցեղախմբի դեմ։ Այս երկու ցեղախմբերի միջեւ հաճախ են տեղի ունենում հողի ու անասունների պատկանելության պատճառով բախումներ։


Հարավային Սուդանի եւ ՄԱԿ-ի պաշտոնյաների խոսքերով, մոտ 4Օ մարդ է սպանվել, սակայն որոշ այլ հաղորդագրությունների համաձայն, զոհերի թիվը շատ ավելի մեծ է։

Հիշեցնենք, որ Հյուսիսից անջատվելու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքում Հարավային Սուդանն անցյալ ամիս էր դարձել աշխարհի ամենաերիտասարդ անկախ պետությունը։

Այդ օրից ի վեր այստեղ հաճախ են տեղի ունենում միջցեղային բախումներ, ինչպես նաեւ՝ ընդհարումներ կառավարական եւ ապստամբ ուժերի միջեւ։



XS
SM
MD
LG