Մատչելի հղումներ

Գազամուղը և ռազմավարության խնդիրը


Meeting between Alexey Miller, Chairman of the Gazprom Management Committee and Armen Movsisyan, Minister of Energy and Natural Resources of the Republic of Armenia, January 16, 2014
Meeting between Alexey Miller, Chairman of the Gazprom Management Committee and Armen Movsisyan, Minister of Energy and Natural Resources of the Republic of Armenia, January 16, 2014

Հայաստանը վաճառելու է Հայաստան-Իրան 41 կիլոմետրանոց գազամուղի իր մասնաբաժինը Ռուսաստանին: Թեև հայ պաշտոնյաները պնդում են որ Ռուսաստանը չի վերահսկելու Իրանի հետ գազի խնդիրները, այնուամենայնիվ դա մտահոգություններ է առաջ բերել:

Հայաստանը վաճառելու է Հայաստան-Իրան 41 կիլոմետրանոց գազամուղի իր մասնաբաժինը Ռուսաստանին: Այդ որոշումը Մոսկվային կտա հնարավորություն վերահսկել գազի ամբողջ համակարգը Հայաստանում: Ի հավելումն դրա Ռուսաստանը չի կառուցի խոստացված հայ-իրանական երկաթգիծը՝ այդպիսով թողնելով Հայաստանին մեկուսի շրջափակման մեջ։

Ռուսաստանը Հայաստանի տարեկան 2 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում: Իրանը տարեկան 450 միլիոն խորանարդ ամետր գազ է արտահանում Հայաստան, որի փոխարեն էլեկտրաէներգիա է ստանում: Թեև հայ պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանը չի վերահսկելու Իրանի հետ գազի խնդիրները, այնուամենայնիվ դա մտահոգություններ է առաջ բերել:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համաբարյանը Հայաստանի ռազմավարությունը տեսնում է բազմավեկտոր զարգացման մեջ. «Այս շաբաթ ականատես ենք Հայաստանի էներգետիկ ոլորտում արտասահմանյան մեծ ներդրումների վերաբերյալ որոշումների կայացմանը: Մենք հակված են բազմակողմ ուղղվածությամբ ռազմավարության զարգացմանը, և որ ներդրումները ու կողմնորոշումը Հայաստանում հնարավորինս լինեն տարբեր երկրների ներգրավմամբ»:

Ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին նշում է, որ Հայաստանի համար Ռուսաստանից կախվածությունը լավագույն տարբերակը չէ։

՛՛Հայաստանը վարում է միակողմանի, ռուսամետ արտաքին քաղաքականություն, որը Հայաստանին դնում է Ռուսաստանից խորը կախվածության մեջ, թե ՛ տնտեսական թե՛ քաղաքական առումներով՝՝։

Նա, սակայն հավելում է, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ և ստիպված է հաշվի նստել ռուսաստանյան ազդեցության հետ ու բարյացակամորեն վերաբերվել դրան։

XS
SM
MD
LG