Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոցում ակնկալվող փոթորիկը կվնասի նավթի արտանետումների մաքրման աշխատանքներին


Փոթորիկի նախազգուշացումներ են հրապարակվել Ֆլորիդայի որոշ շրջաններում եւ Բահամասում

ԱՄՆ-ի օդերեւութաբանների համաձայն, Կարիբյան ծովում առաջացած փոթորիկը կարող է ուժգնանալ եւ խոչընդոտել Մեքսիկական ծոցում վնասված նավթահորի արտանետումները կասեցնելու ջանքերը։

Մայամիում Փոթորիկների ուսումնասիրությունների ազգային կենտրոնը հայտարարել է, թե արեւադարձային փոթորկի նախազգուշացումներ են հրապարակվել Ֆլորիդայի որոշ շրջաններում եւ Բահամասում։ Ակնկալվում է, որ փոթորիկը, աստիճանաբար ուժգնանալով, կշարժվի դեպի արեւմուտք։ Կանխատեսումների համաձայն, փոթորիկը հավանաբար Մեքսիկական ծոց կհասնի շաբաթ առավոտյան։

Արտանետված նավթը մաքրող նավերին հրահանգվել է ափ վերադառնալ։

Նավթահորի աղետին արձագանքող ամերիկյան խմբի ղեկավար, ծովակալ Թադ Ալենը հայտարարել է, թե դեռեւս որոշում չի կայացվել ճնշումը նվազեցնելու նպատակով վնասված նավթահորի կափարիչը բացելու մասին։

XS
SM
MD
LG