«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 19-ից 26-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ջանքերը», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության, Երևանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ Բաքվում նոյեմբերի 26-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 21-ից 22-ը համանախագահները հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ: Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ նոյեմբերի 21-ին, համանախագահներն այցելել են նաև Զանգիլանի և Ջաբրայիլի շրջաններ՝ գնահատելու համար զարգացումներն այդ տարածքներում, որտեղ վերջին անգամ եղել էին 2010-ի հոկտեմբերին:
«Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ համանախագահները դիտարկել են օգոստոսին և սեպտեմբերին արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ ունեցած առանձին հանդիպումների արդյունքները և քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ գաղափարները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով», - նշված է հայտարարության մեջ:
«Համանախագահները իրենց բարձր գնահատականն են հայտնել դեսպան Կասպրշիկին և նրա թիմին՝ այս դժվարին ժամակաշրջանում հրադադարի մշտադիտարկմանն ուղղված իրենց աշխատանքների համար և տարածաշրջան այս ուղևորությունը, հատկապես` Զանգիլանի եւ Ջեբրայիլի շրջաններ այցելությունը, դյուրացնելու համար», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: