Մատչելի հղումներ

Սահակաշվիլին պատրաստ է Ռուսաստանի հետ առանց նախապայմանների երկխոսության


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, երեքշաբթի օրը հանդես գալով երկրի Ազգային անվտանգության խորհրդում, հայտարարել է, թե առանց որեւէ նախապայմանի, պատրաստ է լայնամասշտաբ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման նպատակը, նրա խոսքերով, վրացի մոտ 5ՕՕ հազար փախստականների տունդարձն ապահովելն է։

՝՝Մենք Ռուսաստանի հետ հակադրվելու որեւէ հետաքրքրություն չունենք եւ պատրաստ ենք սկսել երկխոսություն նրանց, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության հետ։ Մենք նրանց համարում ենք բանակցություններում մեզ համար գործընկերներ։ Մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը ճանաչվում է որպես միացյալ, ինքնիշխան, անկախ երկիր՛՛, հայտարարել է Վրաստանի նախագահը։

Սակայն Սահակաշվիլին իր խոսքում շեշտել է նաեւ ՝՝Վրաստանի տարածքների անօրինական զավթում՛՛ արտահայտությունը, որը մեջբերում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ Վաշինգտոնում անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան կողմից հրապարակված մի հայտարարությունից։

Այս արտահայտությունը, Վրաստանի նախագահի կարծիքով, ՝՝վրացական հակամարտությանը հաղորդում է նոր իրականություն՛՛։

XS
SM
MD
LG