Մատչելի հղումներ

«S&P» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը


«S&P» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը

«Standard and Poors» վարկանիշային գործակալությունը, թույլ տնտեսության և բանկերի կողմից տրամադրված վարկերը վերադարձնելու հետ կապված խնդիրների պատճառով, նվազեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը:

Այս երկրի վարկային վարկանիշն անցյալ շաբաթ նվազեցվել է նաև «Fitch» վարկանիշային գործակալության կողմից:

«S&P»-ին մեկ կետով՝ «AA»-ից մինչև «AA-» է նվազեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը, ինչը նշանակում է, որ Իսպանիայի կողմից ապագայում կատարվելիք փոխառությունների համար այս երկիրն ավելի շատ գումարներ կվճարի:

«Fitch» վարկանիշային գործակալությունը հինգշաբթի օրը նվազեցրել է շվեյցարական «UBS» բանկի վարկանիշը՝ «A+»-ից հասցնելով այն «A» ցուցանիշի և նշելով, որ այլևս վստահ չէ, որ Շվեյցարիան կարող է հանդես գալ որպես բանկի կայունության բացարձակ երաշխավոր:

Բացի դրանից, «Fitch» վարկանիշային գործակալությունը նշել է, որ բացասական միտումները կարող են ազդեցություն գործել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների այլ բանկերի վրա՝ համաշխարհային տնտեսության անկայունության հետ կապված մտահոգությունների պատճառով: «Fitch»-ը նշել է, որ նման բացասական միտումները կարող են ազդեցություն գործել «Barclays Bank», «BNP Paribas», «Credit Suisse», «Deutsche Bank», «Goldman Sachs», «Morgan Stanley» և «Societe Generale» բանկերի վրա:

Փարիզում ուրբաթ օրը կայանալու է աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող 20 պետությունների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամը:

XS
SM
MD
LG