Մատչելի հղումներ

Իսպանիան և Ռուսաստանը դիվանագետներ են վտարել


Իսպանիան և Ռուսաստանը դիվանագետներ են վտարել
Իսպանիան և Ռուսաստանը դիվանագետներ են վտարել

Իսպանիան վտարել է Մադրիդում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատողների և պնդում է, որ Ռուսաստանը պատասխան քայլով վտարել է Իսպանիայի դեսպանության երկու ներկայացուցիչների:

Երկրի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության հաստիքային երկու ծառայողի «խնդրել» են հեռանալ` պարզելով, որ «նրանք իրականացրել են իրենց կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն», ինչը դիվանագիտական մասնագիտական լեզվով սովորաբար նշանակում է «լրտեսական գործունեություն ծավալում»:

«Էլ Պաիս» իսպանական օրաթերթի փոխանցմամբ, Ռուսաստանի դեսպանության աշխատողները նոյեմբեր ամսվա սկզբին հեռացել են երկրից` Իսպանիայի Հետախուզության ազգային կենտրոնի տնօրենի պահանջի հիման վրա:

Իսպանիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկու պետությունների կառավարություններն այս միջադեպը համարում են սպառված և աշխատում են հնարավորինս արագ լրացնել դիվանագիտական իրենց պատվիրակությունների հաստիքները:

XS
SM
MD
LG