Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ռազմածովային համատեղ զորավարժություններ են մեկնարկել


Հյուսիսային Կորեայի իշխանույթունները «ռազմական լուրջ սադրանք» են անվանել այս զորավարժությունները

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը մեկնարկել են համատեղ երկօրյա ռազմածովային զորավարժություններ:

Զորավարժությունները, որոնց անցկացման դեմ է հանդես գալիս Հյուսիսային Կորեան, անցկացվում են Հարավային Կորեայի արևելյան ափերի մոտակայքում:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, զորավարժությունները մեկնարկել են այն ժամանակ, երբ երկուշաբթի առավոտյան Պուսան հարավային քաղաքի նավահանգստից է դուրս եկել հարվածային մի խումբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Նիմից» միջուկային ավիակիրի գլխավորությամբ: Հարվածային խմբի կազմում ներգրավված են կառավարվող հրթիռներով զինված կործանիչներ և հածանավեր:

Հյուսիսային Կորեայի իշխանույթուններն իրենց հերթին «ռազմական լուրջ սադրանք» են անվանել այս զորավարժությունները՝ զգուշացնելով, որ դրանք կարող են «միջուկային պատերազմի եզրին դնել Կորեական թերակղզին»:
XS
SM
MD
LG