Մատչելի հղումներ

Հարավային Կորեայում դպրոցականներին տեղափոխող լաստանավ է խորտակվել


Լաստանվի կործանման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, անհայտ կորած է համարվում մոտ 300 ուղևոր

Հարավային Կորեայի պաշտոնյաների համաձայն, երկրի հարավային ափերի մոտակայքում չորեքշաբթի օրը խորտակվել է ավելի քան 459 մարդ տեղափոխող լաստանավը,

Լաստանվի կործանման հետևանքով, որի ուղևորների հիմնական մասը կազմում էին դպրոցականներ, զոհվել է առնվազն չորս մարդ, անհայտ կորած է համարվում մոտ 300 ուղևոր:

Հարավային Կորեայի իշխանությունների համաձայն, լաստանավի կործանումից հետո հնարավոր է դարձել փրկել նավի 160 ուղևոր, որոնք տեղափոխվել են կործանման վայրի մոտակայքում գտնվող Ջինդո կղզի:

Փրկարարական աշխատանքներին ներգրավված է մեկ տասնյակից ավելի ուղղաթիռ և նավ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերից մեկը: Կան մտահոգություններ, որ անհայտ կորած անձինք դեռևս գտնվում են խորտակված նավի մեջ:

Լաստանավի կործանման պատճառը դեռևս անհայտ է:
XS
SM
MD
LG