Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի որոշ դեսպանություններ կփակվեն օգոստոսի 4-ին՝ ելնելով անվտանգության նկատառումներից


Դեսպանությունների աշխատանքի դադարը կարող է երկարաձգվել՝ անվտանգության հետ կապված իրավիճակի վերագնահատումից հետո

Միացյալ Նահանգների իշխանությունները նախատեսում են օգոստոսի 4-ին փակել մի շարք երկրներում գործող դեսպանություններն ու հյուպատոսությունները՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ չի նշվել սակայն, թե որ երկրներում կձեռնարկվեն նման միջոցներ, չեն նշվել նաև վտանգները, որոնք սպառնում են դիվանագիտական այս հաստատություններին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ փակվելու են այն դեսպանություններն ու հյուպատոսությունները, որոնք սովորաբար բաց են կիրակի օրերը: Դրանց թվում կլինեն մահմեդական երկրներում գործող դեսպանությունները, որտեղ աշխատանքային շաբաթը սովորաբար տևում է կիրակիից մինչև հինգշաբթի:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, դեսպանությունների աշխատանքի մեջ դադարը կարող է երկարաձգվել՝ անվտանգության հետ կապված իրավիճակի վերագնահատումից հետո:
XS
SM
MD
LG