Մատչելի հղումներ

Ուկրաինայի արևելքում զոհվել են որոգայթում հայտնված զինծառայողներ


Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ակնկալում է Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ «ինքնապաշտպանության ուժերից համապատասխան արձագանքել» այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի այնտեղ իրականացվող «պատժիչ գործողությունները»

Ուկրաինայի յոթ զինծառայող զոհվել է և նույնքան վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի զրահամեքենաների շարասյունը հայտնվել է որոգայթում Ուկրաինայի արևելյան Կրամատորսկ քաղաքի մոտակայքում:

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, որի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, զրահամեքենաների շարասյան ուղղությամբ կրակ էր բացվել Կրամատորսկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկին մոտենալու ժամանակ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն, հարձակմանը մասնակցել է ռուսաստանամետ մոտ 30 զինյալ: Հարձակման ընթացքում, ըստ հաղորդագրության, զինյալների կողմից կիրառվել են նռնականետներ և ինքնաձիգներ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ակնկալում է Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ «ինքնապաշտպանության ուժերից համապատասխան արձագանքել» այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի այնտեղ իրականացվող «պատժիչ գործողությունները», ինչպես նաև տարածաշրջանից դուրս բերի ռազմականացված ուժերը և «վարձկաններին»:
XS
SM
MD
LG