ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին ծառայող, Միացյալ Նահանգների պետական մարմինների կողմից իրականացվող գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունների բացահայտումն իրականացրած Էդվարդ Սնոուդենի հայրն ասել է, թե շնորհակալ է Ռուսաստանին այն բանի համար, որ այս պետությունն ապահովել է իր որդու անվտանգությունը վերջինիս ԱՄՆ-ից հեռանալուց հետո:
Ռուսաստանի հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Լոն Սնուդենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, թե երախտապարտ է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային ծառայողի հետ կապված միջադեպի ընթացքում ցուցադրված «խիզախության» համար:
Դիմելով Մոկսվայի «Շերեմետևո» օդանավակայանում գտնվող որդուն՝ ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայության նախկին սպա Լոն Սնոուդենն ասել է. «Մեր ընտանիքի հետ ամեն ինչ լավ է, և մենք սիրում ենք քեզ: Հուսով ենք, որ շուտով կտեսնվենք, բայց ամենից շատ հույս ենք փայփայում այն մասին, որ քեզ ոչ մի վտանգ չի սպառնալու»:
Մեկ այլ հարցազրույցում Սնոուդեն-ավագը տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ի ՀԴԲ-ը առաջարկել էր իրեն մեկնել Մոսկվա՝ իր որդուն ԱՄՆ վերադառնալ համոզելու նպատակով: Սակայն այս փորձերն ապարդյուն են եղել, քանի որ ՀԴԲ-ի գործակալները չեն կարողացել բացատրել իրեն, թե ինչպես ինքը կկարողանա հանդիպել որդուն՝ Մոսկվայի օդանավակայան ժամանելուց հետո:
«Ես նրանց ասացի, որ ցանկանում եմ որդուս հետ զրուցելու հնարավորություն ունենալ: Դուք կարո՞ղ եք կազմակերպել այն: Նրանք պատասխանեցին, որ համոզված չեն: Ես էլ ասացի՝ չեմ նախատեսում նստել գետնին և ձեր հուզական լծակի դերում հայտնվել», - ասել է Սնոուդեն-ավագն ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականին տված հարցազրույցում, որտեղ ինքը պաշտպանել է իր որդուն, որին շատերը դավաճան են համարում:
«Ինձ, որպես հայր, որդուս արարքը ցավ է պատճառել: Իհարկե, ես կցանկանայի, որ որդիս բնակություն հաստատեր Հավայան կղզիներում, լավ աշխատավարձ ստանար, ապրեր իր հիասքանչ ընկերուհու հետ և իրեն զգար ինչպես դրախտում: Սակայն որպես Ամերիկայի քաղաքացի ես միանգամայն երախտապարտ եմ նրան՝ իր կողմից ձեռնարկված քայլի համար», - ասել է Սնոուդեն-ավագը: