Մատչելի հղումներ

Սնոուդենը ԱԱԳ-ին մեղադրել է տնտեսական լրտեսության մեջ


Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցը ԱՄՆ-ի ԱԱԳ-ի գաղտնի տեղեկությունները հրապարակելուց հետո Սնոուդենի տված առաջին հարցազրույցն է

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվար Սնոուդենը մեղադրել է Միացյալ Նահանգների պետական այս կազմակերպությունը տնտեսական լրտեսության իրականացման մեջ:

Այս հայտարարությամբ Սնոուդենը հանդես է եկել Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությամբ կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում:

«Եթե «SIEMENS» արտադրական հսկա ընկերության նման ընկերությունն ունի որևէ բան, որը, ըստ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի, կարող է օգտակար լինել ազգային շահերի, այլ ոչ թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, ապա նրանք կսկսեն որոնել այս տեղեկություններն ու վերջ ի վերջո ձեռք կբերեն դրանք», - հարցազրույցում ասել է Էդվարդ Սնոուդենը:

Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցը ԱՄՆ-ի ԱԱԳ-ի գաղտնի տեղեկությունները հրապարակելուց հետո Սնոուդենի տված առաջին հարցազրույցն է:

Հարցազրույցի ժամանակ Էդվարդ Սնոուդենն ասել է նաև, թե ապագայում ներառված չի լինելու ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տվյալների շտեմարաններից իր կողմից վերցված տեղեկությունների հրապարակման մեջ:

«ARD»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իր մոտ եղած տեղեկություններն ինքը տարածել է մի շարք «վստահված լրագրողների» միջև, որոնք ինքնուրույն են կայացնելու դրանց հրապարակման, ինչպես նաև հրապարակման հերթականության մասին որոշումը:

Միացյալ Նահանգները մեղադրում է Ռուսաստանում ապաստան ստացած ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Սնոուդենին քրեական հանցագործություն կատարելու մեջ:
XS
SM
MD
LG