Մատչելի հղումներ

Կոսովոն կարող են ճանաչել ևս 55 պետություններ


Կոսովոն կարող են ճանաչել ևս 55 պետություններ
Կոսովոն կարող են ճանաչել ևս 55 պետություններ

Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ-ի դատարանի կողմից Կոսովոյի վերաբերյալ ընդունված վճիռը պատճառ կդառնա աշխարհի ևս 55 պետությունների կողմից Կոսովոյի ճանաչման:

Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումը նոր խոչընդոտներ է առաջ բերել Կոսովոյի անկախության ճանաչման հետագա ընթացքը կանխարգելելու տեսանկյունից:

Երեմիչն այս մասին հայտարարել է Սերբիայի խորհրդարանի կողմից հրավիրված նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր միջազգային քրեական դատարանի որոշմանը պատասխան ձևակերպելու հարցը: Սերբիան հայտարարել է, որ երբևէ չի ընդունելու Կոսովոյի անկախությունը, տարածք, որը սերբերն ավանդաբար իրենց պետության մասն են համարում:

Սերբիայի օրենսդիրներն այժմ քննարկում են մի օրինագիծ, ըստ որի առաջարկելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերսկսել բանակցությունները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:

Այս պահին, Կոսովոյի ինքնորոշման իրավունքը աշխարհի 69 պետություն է ճանաչել, դրանց թվում են Միացյալ Նահանգները և Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը:

XS
SM
MD
LG