Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ


«Մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ Անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

«Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ջերմագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-օին նշվող Անկախության օրվա կապակցությամբ», - ասված է Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից տարածված ուղերձում։

«Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ երկար տարիների բարեկամության համար», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարն իր տոնական ուղերձում։

«Իբրև Մասաչուսեթս նահանգը, որը հայտնի է Հայաստանից դուրս գտնվող հայերի ամենախոշոր բնակչությունն ունենալու փաստով, երեք տասնամյակ ներկայացրած մի մարդ, ես անձամբ ծանոթ եմ Ամերիկայի մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումներին», - շեշտել է արտգործնախարար Քերին։

Իր ուղերձում արտգործնախարար Քերին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն այժմ աշխատում են դինամիկ տարածաշրջանային և երկկողմանի օրակարգի վրա, ԱՄՆ-Հայաստան տնտեսական ուսումնասիրության խմբի նման համաժողովների միջոցով ակնկալում են առավել ամուր դարձնել երկու պետությունների ժողովուրդների միջև տնտեսական և առևտրային կապերը:

«Մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ Անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին», - եզրափակում է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ
Միացյալ Նահանգների արտգործնախարարի շնորհավորական ուղերձը։
XS
SM
MD
LG