Ռուսատանի իշխանությունների համաձայն, երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանում ինքնասպան կին-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունից ընդամենը մեկ օր անց քաղաքում որոտացել է ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված ևս մեկ պայթյուն, որին զոհ է գնացել 14 մարդ:
Պաշտոնական տեղեկություններով, ինքնասպանի կողմից երկուշաբթի օրը քաղաքի տրոլեյբուսներից մեկում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 14, վնասվածքներ է ստացել 20-ից ավելի մարդ: Պայթյունային ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող շենքերի պատուհանները:
Այս հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հրաման է արձակել երկրի հակաահաբեկչական գործակալությանը խստացնել անվտանգության միջոցները Վոլգոգրադում և ամբողջ երկրում: