Մատչելի հղումներ

Գիտնականները զգուշացնում են կենդանիներից փոխանցվող հիվանդությունների թվի աճի մասին


Ըստ առողջապահության փորձագետների և վայրի կյանքի կենսաբանների՝ գնալով աճում է վարակիչ հիվանդությունների թիվը, որոնք փոխանցվում են կենդանիներից մարդուն և կենդանիների միջև: Գիտնականները հավատացած են, որ դրա պատճառը մարդկանց և վայրի կենդանիների շփման աճն է, նաև վայրի կենդանիների թե՛ օրինական, թե՛ անօրինական առևտրի աճը:
1990-ականների վերջին ասիական երկրներն ապրում էին առողջության իրենց ամենավատ մղձավանջը: Որպես H5N1 հայտնի թռչնի գրիպի նոր, ախտածին տարատեսակը խլեց հարյուրավոր մարդկանց կյանքը: Դրան հաջորդող տարիներին համաճարակը կանգնեցնելու համար ավելի քան 9 միլիոն հավ ոչնչացվեց: Գիտնականները կարծում են, որ H5N1 վիրուսը վայրի թռչուններից տարածվել էր ընտանի թռչուններին և խոզերին, որոնք այնուհանդերձ տարածել են մարդկանց շրջանում: H5N1 վիրուսը պարզապես գրիպի վերջին տարատեսակներից է, որն անցյալ դարի ընթացքում հարյուր միլիոն մարդկանց կյանք է խլել:
Ըստ փորձագետների, մարդու առողջությունը, վայրի և ընտանի կենդանիների առողջությունը փոխկապված են շրջակա միջավայրի միջոցով, և շրջակա միջավայրի փոփոխությունը բացասական ազդեցություն կունենան բոլոր երեք խմբերի վրա:
Նրանց համաձայն, հիվանդությունների փոխանցման աճի պատճառներից են աշխարհում մարդկանց և կենդանիների արագ տեղաշարժերը և վայրի կենդանիների օրինական և ապօրինի առևտուրը:
«Դա այլևս վայրի աշխարհի պահպանման խնդիր չէ։ Դա բնության և մարդու առողջության պահպանման խնդիր է», - նշում են փորձագետները:
Տարբեր բնագավառների գիտնականներն իրենց մտահոգությունն են արտահայտել կենդանիներից մարդուն անցնող հիվանդությունների շուրջ:
Դա նոր խնդիր չէ: ՄԻԱՎ-ի վիրուսը սկզիբ է առել աֆրիկյան շիմպանզեների մոտ հանդիպող վիրուսից: 1980-ականներից ի վեր ՄԻԱՎ-ից մահացել է գրեթե 30 միլիոն մարդ: Կենդանիներից ծագած այլ հիվանդություններից են ծայրահեղ սուր շնչառական ախտանիշը, Էբոլայի տենդը և Արևմտյան Նեղոսի էնցեֆալիտը:
Նոր կենդանական հիվանդություններն ընդհանուր առմամբ սկիզբ են առնում ներխուժող տեսակներից: Զեբրա խեցեմորթները Միացյալ Նահանգների Մեծ լճերում տարածեցին բոտուլիզմի տարատեսակ, որը վերջին տասնամյակի ընթացքում սպանեց հարյուր հազար թռչուն: Երկկենցաղների առևտրի միջոցով տարածված սնկային հիվանդությունը պատճառ դարձավ ամբողջ աշխարհում գորտերի 120 տեսակի վերացման:
Բազմաթիվ այլ ներկրված տարաշխարհիկ կենդանիներ են փախչել կամ բաց թողնվել էկոհամակարգ: Այս կենդանիներն առաջացնում են տեղական էկոհամակարգի խաթարում և նոր հիվանդություններ տարածում:
Կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարի արդյունքում անցյալ տասնամյակի ընթացքում առգրավվել է 13 միլիոն կենդանի:
Փորձագետների համաձայն, վայրի աշխարհի կենդանիների անօրինական առևտուրն իր չափերով զիջում է միայն թմրանյութերի և զենքերի անօրինական առևտրին: Միայն 2000-ից 2006 թվականները Միացյալ Նահանգներ է ներկրվել 1,5 միլիարդ կենդանի:
Ըստ փորձագետների՝ վարակիչ հիվանդությունների առաջացումից, դրանց ավելի սուր հետևանքներից խուսափելու համար առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել վայրի աշխարհի և էկոհամակարգի վրա մարդու ավերիչ ազդեցության վրա:

XS
SM
MD
LG