Մատչելի հղումներ

Գենետիկորեն ձևափոխված ծիածանափայլ իշխանը խթանի ակվամշակույթը


Գենետիկորեն ձևափոխված ծիածանափայլ իշխանը խթանի ակվամշակույթը
Գենետիկորեն ձևափոխված ծիածանափայլ իշխանը խթանի ակվամշակույթը

Արագ աճող բնակչությանը կերակրելու համար շուտով գենետիկորեն կձևափոխվեն նաև կենդանիները:

Ամբողջ աշխարհում տարիներ շարունակ մարդիկ սնվել են գենետիկորեն ձևափոխված բերքով: Արագ աճող բնակչությանը կերակրելու համար շուտով գենետիկորեն կձևափոխվեն նաև կենդանիները: Այդպես հնարավոր կլինի նրանց բուծել ավելի արագ և ավելի մեծ չափերով:

Ռոդ Այլընդի լաբորատորիայում արդեն կարող են բուծել սովորականից ավելի մեծ ծիածանափայլ իշխան: Պրոֆեսոր Թերի Բրեդլին ղեկավարում է Ռոդ Այլընդի համալսարանի հետազոտությունը:

“Այս մկանոտ ձկները գենետիկորեն ձևափոխվածներ են: Դրանց քաշը մոտ 20 տոկոսով ավել է սովորական ձկներից”:

Գործընթացը սկսվում է լաբորատորիայում: Վերջին չորս տարիների ընթացքում Դոկտոր Բրեդլին ծիածանափայլ իշխանի 20 հազար ձկնկիթ ներարկել է ԴՆԹ-ի այնպիսի փոփոխությամբ, որն արգելակում է մկանային աճը սահմանափակող սպիտակուցը:

“Միկրո պոմպը 5 նանո-լիտր ԴՆԹ է մատակարարում դեպի ձկնկիթներ, դա հնարավոր չէ տեսնել: Կանաչ սննդային ներկ ենք ներարկում, և եթե ձկնկիթի մեջ փոքրիկ կետ է երևում, միայն այդպես կարող ենք տեսնել, որ հաջողվել է”,-բացատրում է Բրեդլին:

Սովորական չափի իշխանի մոտ գենետիկորեն վերահսկվող սպիտակուցը` “միոստատինը”, չի թողնում, որ ձուկը չափից ավել մեծանա:

Բրեդլիի հետազոտության համաձայն` փոխելով գենն այնպես, որ միոստատին արտադրվի, կունենանք ավելի շատ մկանային զանգված:

“Մենք միոստատին ենք ներարկում ձկնկիթի մեջ: Հաջողության դեպքում այն ներդրվում է զարգացող սաղմի գենոմում, և սաղմը վերածվում է ձկան”,-ասում է Բրեդլին:

Ձվադրումից հետո նրանց տեղափոխեում են տարբեր ավազանների մեջ: Սակայն հազարավոր ձվադրված ձվերից ձևափոխված գենը հայտնվում է միայն 300 ձկան մոտ:

Հետազոտությունը դեռ մի քանի տարի կշարունակվի` նախքան ավելի մեծ և առավել արդյունավետ բազմացող ծիածանափայլ իշխանը կմտնի շուկա: Ըստ Բրեդլիի` վերջնական նպատակը ակվամշակույթի արդյունավետությունն է:

“Օրինակ` եթե սովորաբար 1.2 կգ սնունդ է հարկավոր մեկ կիլոգրամ ձուկ արտադրելու համար, մայոստատինը կարգավորելով կկարողանանք մեկ կիլոգրամի սննդից ստանալ մեկ կիլոգրամ ձուկ”,-հույսով բացատրում է Բրեդլին:

Պրոֆեսոր Բրեդլիի հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կողմից:

“Մկանային աճը հասկանալու նպատակը նախ այդ մկանն առավել արդյունավետ և կայուն զարգացնելն է, այսինքն` սպառման համար ստանալ ավելի շատ միս` ավելի քիչ ներդրում կատարելով”,-ասում է նախարարության աշխատակից Մարկ Միրանդոն:

Ըստ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության` ակվամշակույթի արժեքը վերջին քսան տարիներին հասել է մինչև մեկ միլիարդ դոլար` հիմնականում ձկան նկատմամբ աճող պահանջարկի և ձկնորսության սահմանափակումների շնորհիվ:

Միրանդոն կարծում է, որ ակվամշակույթի աճը պայմանավորված է բնակչության աճով:

“ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ձկնամթերքի պահանջարկն արագորեն աճում է, մինչդեռ այն բավարարելու օվկիանոսի հնարավորությունը նվազում է, նույնիսկ եթե հաշվի չառնենք բնակչության աճը և պահանջարկի բարձրացումը”,-համոզված է նա:

Տարիներ շարունակ մարդիկ ապրել են ձևափոխված բույսերի և կենդանիների շրջանում, և Միրանդոն պնդում է, որ պետք չէ անհանգստանալ գենետիկորեն ձևափոխումների համար:

XS
SM
MD
LG