Մատչելի հղումներ

Շվարցենեգերն ընդունում է ապօրինի զավակ ունենալու փաստը


Շվարցենեգերն ընդունում է ապօրինի զավակ ունենալու փաստը
Շվարցենեգերն ընդունում է ապօրինի զավակ ունենալու փաստը

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ընդունել է, որ երեխա է ունեցել իր տան աշխատակազմի անդամներից մեկից, հանգամանք, որի պատճառով նրա կինը՝ Մարիա Շրիվերը որոշեց ամուսնալուծվել։

Զույգը մայիսի 9-ին հանդես եկավ 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվելու մտադրության մասին։ Սակայն Շրիվերն ընտանիքին պատկանող առանձնատնից հեռացել էր դեռեւս տարվա սկզբին՝ երեխայի մասին լուրն առնելուց անմիջապես հետո։

Շվարցենեգերն ասել է, թե ինքն իր կնոջը տեղեկացրել է դեպքից տասը տարի անց՝ նահանգապետի պաշտոնը թողնելուց հետո։ Կատարվածի համար նա այսօր ներողություն է խնդրում կնոջից ու զավակներից։

Շվարցենեգերի ներկայացուցիչները որեւէ այլ մանրամասնություն չեն հայտնում։ Մեկնաբանություններից հեռու է մնում նաեւ նահանգի նախկին առաջին տիկինը։

Տեղեկություններ չեն հաղորդվում այն կնոջ մասին, որը դարձել է Շվարցենեգերի երեխայի մայրը։ Հաղորդվում է միայն, որ նա այստեղ է աշխատել անցած 2Օ տարիներին։

XS
SM
MD
LG