Վերջերս տեղի ունեցած վիճահարույց իրադարձությունները վնաս են հասցրել ԱՄՆ-ի ընտրողների շրջանում նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականությանը:
«Սի-Էն-Էն» ամերիկյան գործակալության կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցման համաձայն, վերջին ամսվա ընթացքում Օբամայի ժողովրդականությունը նվազել է ութ տոկոսային կետով՝ հասնելով 45 տոկոս ցուցանիշի:
Գործակալության համաձայն, այս ցուցանիշն ամենացածրն է մեկ ու կես տարվա ընթացքում:
«Սի-Էն-Էն»-ի կողմի հարցումն անցկացվել է ամերիկացիների նկատմամբ ուղղված հետախուզական աշխատանքների, հարկային գործակալության կողմից պահպանողական խմբերի նկատմամբ ցուցաբերած անազնիվ վերաբերմունքի, պետական մարմինների կողմից լրագրողների հեռախոսազրույցների գաղտնալսման և Լիբիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության դեմ ուղղված հարձակման մասին տեղեկությունների ներկայացման վիճահարույց եղանակների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո:
Գործակալության պատվերով հարցազրույց անցկացնող անձինք հունիսի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով հարցազրույցն են անցկացրել ավելի քան մեկ հազար ամերիկացիների հետ: