Բրիտանական դատարանի դատավճռի համաձայն, Սաուդյան Արաբիայի իշխաններից մեկը առնվազն 20 տարի անցկացնելու է բանտում` Լոնդոնի հյուրանոցներից մեկում իր օգնականին ծեծի ենթարկելու և խեղդամահ անելու մեղադրանքով:
Դատավորը չորեքշաբթի օրը հայտնել է իշխան Սաուդ Աբդուլազիզ բին Սասեր ալ Սաուդին, որ ոչ ոք օրենքից վեր չէ:
Իշխանի կողմից ծեծի ենթարկված Բանդար Աբդուլազիզի դիակը փետրվար ամսին հայտնաբերվել էր հյուրանոցի իր սենյակում:
Իշխանն ընդունել է սպանության մեղադրանքը, սակայն հերքել է դրա դիտավորյալ լինելու մասին մեղադրանքը:
Դատախազների համաձայն, ծեծի հետևանքով զոհին հասցվել են ծանր վնասվածքներ, որոնք նաև վկայում են, որ հարձակումը կրել է նաև «սեռական տարրեր»: