Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է «Մեծ քսանյակի» օրակարգը


Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է «Մեծ քսանյակի» օրակարգը
Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է «Մեծ քսանյակի» օրակարգը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որպես 2011 թվական ընթացքում «Մեծ ութնյակի» և «Մեծ քսանյակի» խմբերի առաջնորդ, ներկայացրել է «Մեծ քսանյակի» գործունեության օրակարգը:

Լրագրողների հետ նախագահական պալատում անցկացված հանդիպման ընթացքում Սարկոզին նշել է, որ աշխարհի ֆինանսական համակարգն անհրաժեշտ է վերակազմակերպել, որպեսզի դրանում, բացի ԱՄՆ-ի դոլարի, հաշվի առնվեն նաև այլ արժույթներ: Նա ասել է սակայն, որ ԱՄՆ-ի դոլարը հիմնական արժույթ է մնալու:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ ֆինանսական ճգնաժամերից ապագայում խուսափելու համար անհրաժեշտ է մշակել ֆինանսական նոր կանոնակարգեր: Բացի այդ, ինչպես ֆինանսական, այնպես էլ ապրանքային շուկաներում անհրաժեշտ է նվազեցնել գների անկայունությունը, ինչին հանգեցնում է աշխարհում բնակչության աճը:

Նախագահ Սարկոզին ներկայացրել է նաև ֆինանսական գործարքները հարկելու մասին նոր առաջարկ: Այս եղանակով հավաքված միջոցներով ֆինանսավորվելու է 100 միլիարդ դոլարի ծավալ ունեցող հիմնադրամ, որը ստեղծվելու է` զարգացող երկրների կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարին օժանդակություն ցուցաբերելու համար:

XS
SM
MD
LG