Մատչելի հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Պուտինին և Մեդվեդևին՝ Ռուսաստանի օրվա առթիվ


Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները:

«Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահը նշել է, որ «եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է»:

Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն:
XS
SM
MD
LG