Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բաքը զգուշացրել է, որ երկխոսությունը և պատժամիջոցները բավարար չեն լինի՝ համոզելու համար, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքի մշակման ծրագրի իրականացումից:
Հանդես գալով Սեուլում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների առջև՝ Հարավային Կորեայի նախագահն ասել է, թե «միայն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը փոխելը կարող է վերջ դնել միջուկային զենքով զինված Փխենյանի կողմից ներկայացվող վտանգին»:
«Հարավային Կորեան կարող է օգնել՝ Հյուսիսային Կորեայի ժողովրդին, եթե ոչ՝ ղեկավարությանը, փոփոխություններ առաջացնելու հարցում», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:
Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի երրորդ փորձարկումն իրականացնելուց ընդամենը մի քանի օր անց, Հարավային Կորեայի զինված ուժերը նախօրեին փորձարկել են նոր հրթիռ, որը, նրանց համաձայն, «կարող է խոցել Հյուսիսային Կորեայի ցանկացած մասում գտնվող թիրախները՝ ցանկացած ժամանակ»:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, նոր զենքը «չափազանց կործանարար և հզոր է, և նախատեսված է թշնամուն հարձակում կատարելուց զսպելու համար»:
Պաշտպանության նախարարի խոսնակի համաձայն, նոր հրթիռը, որը գործարկվել է սուզանավից, չափազանց ճշգրիտ է և կարող է «խոցել հյուսիսկորեական հրամանատարական կենտրոնի պատուհանները»:
Միացյալ Նահանգներն անցյալ տարի համաձայնվել է թույլ տալ Հարավային Կորեային ընդլայնել իր ունեցած բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը, ինչը, ըստ Հարավային Կորեայի պաշտպանության ոլորտի պաշտոնյաների, անհրաժեշտ է՝ հյուսիսից ավելացող սպառնալիքների պայմաններում:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները այս շաբաթվա սկզբին հաղորդել էին «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին, որն ունի նախկինում փորձարկված միջուկային սարքերից պայթուցիկ ավելի մեծ ուժ:
Երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, փորձարկումն իրականացվել էր՝ «ի պատասխան Միացյալ Նահանգների անմիտ թշնամանքի»:
Միջուկային փորձարկման մասին հաղորդագրությունից հետո Հարավային Կորեայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել: