Մատչելի հղումներ

Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկել են «Amnesty International»-ի գրասենյակը


Ռուսաստանի դատախազության և հարկային մարմինների ծառայողները չհայտարարված ստուգում են անցկացրել կազմակերպության մոսկովյան գրասենյակում

Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկել են Մոսկվայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:

«Amnesty International»-ի ռուսաստանյան տնօրեն Սերգեյ Նիկիտինն ասել է, որ երկուշաբթի օրը երկրի դատախազության և հարկային մարմինների ծառայողները չհայտարարված ստուգում են անցկացրել Մոսկվայում կազմակերպության գրասենյակում, որի ընթացքում պահանջել են այնպիսի փաստաթղթեր, որոնք, ըստ տնօրենի, արդեն իսկ ներկայացվել էին կառավարական մարմիններին:

Այս խուզարկումն իրականացվել է անցյալ մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում հասարակական մի շարք կազմակերպությունների գրասենյակները դատախազության ծառայողներկի կողմից խուզարկումերն իրականացնելուց հետո:

«Amnesty International»-ը, Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» և Դուբլինից իր գործունեությունն իրականացնող «Front Line Defenders» կազմակերպություններն անցյալ շաբաթ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով այս խուզարկումները:

Հայտարարության մեջ ասվել է, որ Ռուսաստանի դատախազությունը հայտարարել է ամսեկան 30-ից 100 հասարակական կազմակերպություններում ստուգում անցկացնելու ծրագրերի մասին:
XS
SM
MD
LG