Ռուսաստանի ընդդիմությունը նախատեսում է Մոսկվայում անցկացնել հակակառավարական լայնածավալ ցույց՝ չնայած ցույցի անցկացման ընթացքում պետական մարմինների հրահանգով ընդդիմության մի քանի առաջնորդ ներկայացրել են հարցաքննման:
Ընդդիմության կողմից երեքշաբթի օրն անցկացվելիք ցույցն առաջինն է Վլադիմիր Պուտինի կողմից անցյալ ամիս Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու և այլախոհների դեմ բռնությունները սաստկացնելու ժամանակից: Ռուսաստանի մայրաքաղաքում ընդդիմության բողոքի վերջին լայնածավալ ակցիան անցկացվել է նախագահ Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին, որի ընթացքում տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանությունը ծեծի էր ենթարկել իր ուղղությամբ քարեր և շշեր նետող ընդդիմադիրներին:
Ռուսաստանի ոստիկանությունը երկուշաբթի օրը՝ մայիսի 6-ին անցկացված բողոքի ցույցի հետաքննության շրջանակներում խուզարկման է ենթարկել ընդդիմության չորս առաջնորդների բնակարանները, որոնք ներկայացվել է երեքշաբթի առավոտյան՝ ցույցի անցկացման ժամանակին հարցաքննության ներկայացման հրամանագիր:
Ըստ հաղորդագրությունների, այլախոհներ Ալեքսեյ Նավալինին, Իլյա Յաշինը և Քսենիա Սոբչակն այցելել են հետաքննչական մարմինների գրասենյակը, սակայն հարցաքննության հրավիրված ընդդիմության չորրորդ առաջնորդի՝ Սերգեյ Ուդալցովի գտնվելու վայրն դեռևս անհայտ է:
Ընդդիմության ակտիվիստները խիստ քննադատության են ենթարկել ոստիկանության գործողությունները և խոստացել են չդադարեցնել երեքշաբթի օրը ցույցն անցկացնելու ծրագրերը, որոնք համընկնում են Ռուսաստանի ազգային տոնի՝ Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա հետ:
Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները զայրացրել են նաև Ռուսաստանի համացանցի օգտատերերին, որոնք զուգահեռ են անցկացրել այս գործողությունները և խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի բռնությունների միջև: