Մատչելի հղումներ

Ռուսատանի արտգործնախարարություն. Սլավյանսկում ներկա են անգլիալեզու օտարերկրացիներ


Ռուսաստանի արտգործնախարարությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ Ռուսաստանի կառավարությունը տեղեկություններ ունի Սլավյանսկ քաղաքում գործողություններ մեկնարկած Ուկրաինայի ստորաբաժանումների շարքում անգլիալեզու անձանց ներկայության մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ Ռուսաստանի կառավարությունը տեղեկություններ ունի Սլավյանսկ քաղաքում գործողություններ մեկնարկած Ուկրաինայի ստորաբաժանումների շարքում անգլիալեզու անձանց ներկայության մասին:

«Հատուկ մտահոգություն են առաջացնում այն տեղեկությունները, որոնց համաձայն Ուկրաինայի բանակի և ծայրահեղ ազգայնական կազմավորումների կողմից իրականացվող պատժիչ գործողությունների ընթացքում եթերում հնչել է անգլերեն խոսքը, իսկ Սլավյանսկի ուղղությամբ հարձակում իրականացրածների շարքում նկատելի են եղել անգլիալեզու օտարերկրացիներ», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք պնդում ենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա չպետք է գործադրվի արտաքին որևէ ազդեցություն», - շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ պնդելով, որ Ուկրաինայում ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպության վարձու զինվորների ներկայության մասին ավելի վաղ ստացված տեղեկությունները «բավականին ոչ հստակ էին հերքվում Վաշինգտոնի կողմից»:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասված է նաև, որ «այսպես կոչված մասնավոր ռազմական կազմակերպություններն արտերկրում չեն գործում առանց ԱՄՆ-ի արտգործնախարարության թույլտվության»:

«Ռուսաստանի կառավարությունը վճռականորեն պահանջում է Արևմուտքից հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ կործանիչ քաղաքականությունից», - նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG