Մատչելի հղումներ

Նվազեցվել է Խոդորկովսիի և Լեբեդևի ազատազրկման ժամկետը


Արդյունքում Լեբեդևը կարող է ազատ արձակվել 2014 թվականի մայիսին, Խոդորկովսկին՝ օգտոստոսին

Ռուսաստանի Գերագույն դատարանը երեքշաբթի օրը երկու ամսով նվազեցրել է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսիի և «Մենատեպ» ընկերության ղեկավար Պլատոն Լեբեդևի պատիժը կրելու ժամկետը՝ յուրաքանչյուրին մինչև 10 տարի և 10 ամիս:

Արդյունքում Լեբեդևը կարող է ազատ արձակվել 2014 թվականի մայիսին, Խոդորկովսկին՝ նույն տարվա օգտոստոսին:

Դատարանն այնուամենայնիվ հրաժարվել է դատապարտյալների դատապաշտպանների միջնորդություններն ընդունելուց, ինչպես նաև դատավճռի գործողությունը դադարեցնելուց և մինչև ազատազրկման մեջ արդեն իսկ անցկացվածը Խոդորկովսկիի և Լեբեդևի բանտարկության ժամկետները նվազեցնելուց:

Խոդորկովսկին և Լեբեդևը ձերբակալվել էին 2003 թվականին, 2005 թվականի մայիս ամսին նրանք դատապարվել էին ինը տարվա ազատազրկման՝ խարդախությունների և հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով:

Նրանց գործով 2010 թվականի դեկտեմբերին անցկացված երկրորդ դատավարության ժամանակ սակայն երկու գործարարները դատապարտվել էին 14 տարվա ազատազրկման՝ նավթի գողության և գողացած նավթի վաճառքից ստացված եկամուտների օրինականացման համար: Մոսկվայի քաղաքային դատարանն ավելի ուշ մինչև 13 տարի նվազեցրել էր ազատազրկման ժամկետը:
XS
SM
MD
LG