Մատչելի հղումներ

«Փուսի Ռայըթ»-ի մասնակցի միջնորդությունը մերժվել է


«Փուսի Ռայըթ»
«Փուսի Ռայըթ»

Դատավորը մերժել է միջնորդությունը՝ ասելով, որ դատավճռի կայացման ժամանակ Ալյոխինայի որդու տարիքը հաշվի է առնվել

Ռուսաստանում դատարանը մերժել է «Փուսի Ռայըթ» մասնակիցներից մեկի կողմից ներկայացված միջնորդությունը, որտեղ վերջին խնդրում էր ազատ արձակել իրեն:

Մարիա Ալյոխինան չորեքշաբթի օրը դատարան դիմում է ներկայացրել իր երկու տարվա բանտարկության պատժաչափի ի կատար ածումը հետաձգելու մասին այնքան ժամանակով, մինչև չլրանա վերջինիս որդու 14 տարեկանը:

Դատավորը սակայն մերժել է Ալյոխինայի միջնորդությունը՝ ասելով, որ դատավճռի կայացման ժամանակ նրա որդու տարիքը հաշվի է առնվել:

Ալյոխինան և «Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու այլ մասնակից ազատազրկման են դատապարվել անցյալ տարի՝ կրոնական հողի վրա կատարված խուլիգանական գործողությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Երեք կանայք ձերբակալվել էին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող բողոքով-ներկայացումով հանդես գալուց հետո:
XS
SM
MD
LG