Մոսկվայում հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը բողոքում էին նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի երրորդ ընտրության դեմ, երբ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների մասին մեղադրանքները շարունակում են ավելանալ։
Հիշեցնենք, որ Պուտինի կառավարող Միացյալ Ռուսաստան կուսակցությունը դեկտեմբեր ամսին անցկացված խորհրդրարանական ընտրությունների արդյունքում զբաղեցրել է 45Օ տեղանոց խորհրդարանում 238 տեղ։ Եւ ընտրախախտումների մասին ներկայումս շարունակվող մեղադրանքները դառնում են նորանոր ցույցերի ու երթերի անցկացման պատճառ։
Մոսկվայում եւ այլ քաղաքներում այս օրերին անց են կացվում խորհրդային կարգերից հետո ամենախոշորամասշտապ բողոքի ցույցերը՝ պահանջելով կրկնակի ընտրությունների անցկացում։