Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի տնտեսական հարցերով բարձրաստիճան խորհրդականը հայտնել է, որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում կարող է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Տնտեսական ազգային խորհուրդը նախագահող Լարրի Սամերսը չորեքշաբթի օրն ասել է, որ ԱՀԿ-ում անդամակցության մասին բանակցությունների վրա չեն ազդել ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած վատ հարաբերությունները:
Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Մոսկվայում Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներից հետո:
Ռուսաստանը 153 անդամ-պետություններ ունեցող առևտրային կազմակերպությանը դեռևս չանդամակցող խոշորագույն տնտեսություն ունեցող պետություններից է: Մոսկվան արդեն իսկ 17 տարի է, ինչ փորձում է անդամակցել ԱՀԿ-ին` հույս ունենալով, որ առևտրի զարգացումը նպաստելու է երկրում երկարատև տնտեսական զարգացմանը:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախկինում տարաձայնություններ են ունեցել գյուղատնտեսության ոլորտում լրահատկացումների, կինոնկարների և երաժշտության հենության, ինչպես նաև դեղամիջոցները արտոնագրերով պաշտպանելու հարցերի շուրջ: