Մոսկվայի Կարմիր հրապարակում երկուշաբթի օրն անց է կացվել շքերթ` ի նշանավորում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 66-րդ տարեդարձի:
Շքերթին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի մոտ քսաներկու հազար զինծառայող:
Հաղթանակի օրվան նվիրված շքերթին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Հանդես գալով ուղերձով` նախագահ Մեդվեդևն ասել է, որ այսօրվա Ռուսաստանը սատարում է համատեղ խաղաղ գոյատևման սկզբունքները` մշտապես պաշտպանելով անվտանգության անբաժանելի համակարգը, և որ այն իր ներդրումն ունի աշխարհում կայունություն պահպանելուն ուղղված համատեղ ջանքերում:
Հաղթանակի օրվա կապակցությամբ Մեդվեդևը շնորհավորել է նաև Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին: