Մատչելի հղումներ

Հակաահաբեկչական համատեղ զորավարժություններ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև


Ռուսաստանի հրթիռային «Վարյագ» հածանավը
Ռուսաստանի հրթիռային «Վարյագ» հածանավը

Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նավատորմները հինգշաբթի օրը Գուամում մեկնարկել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ:

«Խաղաղօվկիանոսյան արծիվ» անվանումը կրող զորավարժությունների ընթացքում նավատորմների անձնակազմը կուսումնասիրի նավերի մանևրման և իրար միջև հաղորդակցման հնարավորությունները:

Բացի այդ, «Խաղաղօվկիանոսյան արծիվ» եռօրյա զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի հրթիռային «Վարյագ» հածանավը և Միացյալ Նահանգների «Ֆիցժերալդ» ու «ՄըքՔեփբել» ռազմանավերը կանցկացնեն Ֆիլիպինյան ծովում ահաբեկիչների կողմից գրավված նավը ազատելու վարժանք:

Զորավարժությունները հետապնդում նաև երկու պետությունների նավատորմների միջև փոխադարձ վստահության և հարգանքի ամրապնդման նպատակը:

Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի համաձայն, Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի և Ռուսաստանն ունեն նման շահեր, ներառյալ ահաբեկիչների գործունեության կանխումն ու տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխումը:

XS
SM
MD
LG