Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Ռուսաստանը միայն իր դեսպանին է ուղարկելու


Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի փոխնախագահ Ջո Բայդենը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից պաշտոնը ստանձնելու արարողությանը Ռուսաստանին ներկայացնելու է միայն Կիևում այս պետության դեսպանը:

Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որի համաձայն նախագահ Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Ռուսաստանի կողմից մասնակցելու է միայն այդ երկրում դեսպան Միխայիլ Զուրաբովը:

«Որոշում է ընդունվել այն մասին, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը, որը կանցկացվի հունիսի 7-ին Գերագույն Ռադայում, կմասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Զուրաբովը», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանի դեսպանը մասնակցություն կունենա միայն արարողության պաշտոնական մասին, սակայն չի այցելի Պորոշենկոյի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունից հետո անցկացվելիք պաշտոնական ընդունելությանը:

Ի տարբերություն Ռուսաստանի այս որոշման՝ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունը կայցելի փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ Կանադայի՝ այս երկրի վարչապետը:
XS
SM
MD
LG